211652_close_icon
views-count1985 դիտում article-date 23:50 20-11-2018

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 19-ին, ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արման Ղ.-ն, որը Արաբկիրի բաժնի կողմից 2018 թ. մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն՝ առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի և 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր