211652_close_icon
views-count4034 դիտում article-date 15:16 20-11-2018

Պետք է համազգային ներուժը համախմբել Արցախի հարցում մեր շահերը լիարժեք պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյան

Սահմանին հարաբերական հանգստությունը Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Օպերատիվ կապը պայմանավորվածության հարակից բաղադրիչներից մեկն է: Այս մասով էլ քննարկումներ եղան, ոմանք կարծում էին, թե ես և Ադրբեջանի նախագահը միմյանց հետ առավոտից երեկո խոսում ենք: Իհարկե, այդպես չէ, ներկայացուցիչների միջոցով, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն էր փոխանցվում»,- «[url=https://www.armenpress.am/arm/news/955157.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Արցախի խնդրի հետ կապված իր դիրքորոշումը հստակ ասել է: «Մենք պետք է մեր համազգային ներուժը համախմբենք Արցախի հարցում մեր շահերը լիարժեք պաշտպանելու, հետապնդելու համար: Ակնհայտ է, որ Արցախի հարցը երկրի ժողովրդի համար ունի անկյունաքարային նշանակություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը, կարծես, առաջին օրից խորհրդավորության քողով է պատել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նույնիսկ ընկալում կա, որ Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ: «Ես այս մոտեցումը սխալ եմ համարում: Կարծում եմ, որ Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ: Հայ ժողովուրդը Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացին և բովանդակությանը տեղեկացված է առավել, քան երբևէ: Այս մոտեցումը շարունակվելու է»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր