ՀՀ ևս 5 քաղաքացի համալրեց Քրեակատարողական ծառայության շարքերը. նրանք նշանակվեցին ծառայության միջին խմբի պաշտոններում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով Հայաստանի Հանրապետության ևս 5 քաղաքացի համալրեց Քրեակատարողական ծառայության շարքերը. նրանք նշանակվեցին ծառայության միջին խմբի պաշտոններում:
Հանդիպելով նորանշանակ ծառայակիցներին՝ Ա. Մխոյանը շնորհավորեց նրանց՝ հորդորելով անձնական պատասխանատվությամբ կատարել ի պաշտոնե իրենց վերապահված գործառույթային պարտականությունները, ծառայել նվիրումով՝ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի անունն ու պատիվը:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]