1341 դիտում
12:40 23-07-2014
Եվս 100 երիտասարդ համալրեց ՀՀԿ ԵԿ շարքերը
Հուլիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շուրջ 100 երիտասարդ համալրեց Հանրապետական կուսակցության շարքերը: Կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Քաղաքապետը շնորհավորեց երիտասարդներին՝ կարևորելով նրանց դերը կուսակցական ամենօրյա աշխատանքում և հաջողություն է մաղթել իրենց կարևոր գործում: Նա ներկայացրեց կուսակցության անցած ճանապարհը և հույս հայտնեց, որ երիտասարդներն էլ իրենց ակտիվությամբ կմիանան այն մեծ բանակին, որն իրականացնում է կուսակցական գաղափարները:
ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը ընդգծեց երիտասարդ կուսակցականների դերը: <<Ես վստահ եմ, որ կուսակցության գաղափարակիրը դառնալով՝ դուք կօգտագործեք Ձեր գիտելիքներն ու ներուժը ի նպաստ մեր երկրի, հայրենիքի, հասարակության և կուսակցության>>,-նշեց Կ. Ավագյանը:
Նմանատիպ նյութեր
3127 դիտում
14:33 01-10-2018
ՀՀ 32 քաղաքացի համալրեց քրեակատարողական ծառայության շարքերը
2339 դիտում
16:29 14-08-2020
Վիլիանը համալրեց «Արսենալի» շարքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
685 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
532 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1045 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ