Վիլիանը համալրեց «Արսենալի» շարքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Չելսիի» նախկին կիսապաշտպան Վիլիանը կարիերան կշարունակի «Արսենալում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Լոնդոնյան ակումբը երեք տարվա պայմանագիր է ստորագրել 32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի հետ: Վիլիանի աշխատավարձը կկազմի շաբաթական 220 հազ. ֆունտ:
Հիշեցնենք, որ Վիլիանը «Չելսիի» կազմում անցկացրել է 339 հանդիպում և դարձել ՝ 63 գոլի և 62 գոլային փոխանցման հեղինակ: Թիմի կազմում նա երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, և մեկ անգամ՝ Անգլիայի Գավաթակիր:
Նախկինում նա հանդես է եկել ՝ Դոնեցկի «Շախտյորում», ռուսական «Անժիում» և բրազիլական «Կորինտիանսում»: