4078 դիտում
19:58 16-11-2018
Հայ ժողովրդի անվտանգությանն սպառնալիք հանդիսացող ցանկացած գործընթացի լուրջ և արժանապատիվ հակահարված ենք տալու. «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնութուն
Հարգելի՛ հայրենակիցներ,
բոլորիս համատեղ ջանքերով Հայաստանի Հանրապետությունում հակահայկական, ապազգային ճամբարըկրեց իր պարտությունը, վստահ եմ՝ սա դեռ սկիզբն է, մենք համախմբվելու ենք, մենք կազմակերպվելու ենք և Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու Հայ ժողովրդի անվտանգությանն սպառնալիք հանդիսացող ցանկացած գործընթացի լուրջ և արժանապատիվ հակահարված ենք տալու...
Կրկին ուզում եմ ընդգծել՝ մեր նախաձեռնությունը վերքաղաքական էև այն ծառայելու է բացառապես Հայաստանի Հանրապետության և Հայ Ժողովրդի շահերին: Դիմում եմՁեզ, քանի որ հստակ տեղեկություն ունենք, որ «հակառակորդ ճամբարը», անհանգստանալով վերջին օրերին կրած իր ձախողումներից, «ԿԱՄՔ»-ի ՝ «չգիտես թե որտեղից» և «անակնկալ» հայտնվելուց, ինչպես նաև առանց բռնությունների, ժողովրդի ազատ կամարտահայտման և բոլոր շահագրգիռ ուժերի համախմբման միջոցով իրենց երկու ծրագրերի ձախողման փաստից, պատրաստվում է անցնել «հակագրոհի», և այս անգամ թիրախը լինելու է հենց «ԿԱՄՔ»-ը։
Հրահանգ է իջեցվել իրենց ազդեցության տակ գտնվող ՀԿ-ներին հաջորդ շաբաթվանից ամեն գնով վարկաբեկել «ԿԱՄՔ»- ին և ինձ։ Իմ ունեցած հստակ տեղեկության համաձայն, նրանք ամեն գնով փորձելու են ապատեղեկատվություն տարածելու միջոցով ապակողմնորոշել և մոլորեցնել հայ հանրությանը։Այդ ընթացքում գործի են դրվելու ֆեյք էջեր, ինչպես նաև և՛ Եվրոպաներում, և՛ այլ երկրներում ծվարած, Հայաստանի ցավով «տառապող» անձանց էջեր։
Սիրելի հայրենակիցներ, մտնելով այս դաշտ՝ մենք գիտակցել ենք, թե ուր ենք մտնում, և գիտենք, թե ինչ ուժեր են «հակառակորդ ճամբարում»։ Մեր դեմ կանգնած ուժերը հստակ են․ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսից, Եվրոպայից և այլ աղբյուրներից, որոնց հիմնական նպատակն է վարկաբեկել Հայկական ավանդույթները, խարխլել մեր ազգային հիմքերն ու պառակտել հայ հանրությանը։
Հարգելի՛ հայրենակիցներ և «հակառակորդ ճամբար»-ի ներկայացուցիչներ, «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնութունը շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը անկախ ամեն ինչից։ Կոչ ենք անումազգային հիմքերը խարխլող հարցերին անտարբերությամբ չմոտենալ։ Համախմբվենք և միասին պայքարենք նմանտիպ երևույթների դեմ։ Բարին ընդ Ձեզ։
[b]Հայկական արժեքների պահպանության
«ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնության համակարգող
Վահագն Չախալյան
[/b]
Նմանատիպ նյութեր
2757 դիտում
15:20 24-04-2020
Արժանապատիվ փոխատուցում պահանջելու համար պարտավոր ենք կերտել արժանապատիվ պետականություն. Սամվել Բաբայան
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»