2814 դիտում
15:20 24-04-2020
Արժանապատիվ փոխատուցում պահանջելու համար պարտավոր ենք կերտել արժանապատիվ պետականություն. Սամվել Բաբայան
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:
«Հարգելի´ հայրենակիցներ,
Այսօր համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Աշխարհը չի կարող անտարբեր լինել 105 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայության նկատմամբ իրականացված մեծագույն ոճրագործության նկատմամբ, քանզի այդ մասին աղաղակում են ոչ միայն այն վկայող վիթխարի գրականության հատորները, այլ պատմական հիշողությունը:
Կորսված մարդկային, նյութական, հոգևոր ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, արժանապատիվ փոխատուցում պահանջելու, մեր ազգային անվտանգությունն ապահովելու և մարդկության դեմ հանցագործությունները բացառելու համար մենք պարտավոր ենք կերտելու արժանապատիվ պետականություն, նոր որակի բերելու Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունները և միասնական օրակարգով նոր ճակատ բացելու՝ վերահաստատելով պատմական արդարության վերականգնման մեր հանձնառությունը:
Այլևս երբե´ք»,-ասված է ուղերձում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
577 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1039 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը