1476 դիտում
18:39 20-04-2015
Հայ զինվորը պատրաստ է կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք և արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության.Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 20-ին ներկա է գտնվել Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում կազմակերպված բաց դաս-միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը և ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից:
Ողջունելով հյուրերին և Մեծ եղեռնի համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության վերականգման պահանջատիրության համատեքստում կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կրթօջախներում անցկացվող ճանաչողական դասերն ու ոգեկոչման միջոցառումները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դպրոցի ուսուցչական կազմին և աշակերտներին ներկայացրեց ընդհանուր տեղեկություններ, պատմաիրավական մի շարք փաստեր 1915թ. թուրքական իշխանությունների իրականացրած գազանությունների ու խոշտանգումների մասին:
«Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր» խորագիրը կրող բաց դասի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ստիպված է եղել անցնել դժվարություններով, հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն այդ ամենից դուրս է եկել պատվով ու գլուխը բարձր: Եվ պատահական չէ, որ այսօր Հայաստան աշխարհն ունի անկախ պետականություն, տարածաշրջանում փոխգործունակ, մարտունուկ և մրցունակ բանակ, որն իրավամբ կարող է կանխարգելել այնպիսի դաժանություններն ու չարագործությունները, ինչպիսին Հայոց մեծ եղեռն էր:
Խոսելով ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերի ու առանձնահատկությունների մասին՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրեց նաև, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր, հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին` պատրաստ կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք և արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:
Միջոցառումն ուղեկցվեց աշակերտների բեմականացումներով, հայ և օտարազգի մտավորականների՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող մտքերի ու ստեղծագործությունների ներկայացմամբ, ինչպես նաև Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմամբ:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին բանակաշինության ոլորտում ընթացող բարեփոխումներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
694 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
985 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է