211652_close_icon
views-count23070 դիտում article-date 14:56 16-11-2018

Ո՞վ է ճիշտ, ո՞վ՝ սխալ. փաստաբանը գտնում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կատարվել է ոչ ճիշտ նախաքննություն. լրիվ հայտնի ֆիլմի վիճակն է՝ «էս ի՞նչ հաշիվ ա». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է դիմել ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքով կալանավորված Անդրանիկ Աղալյանի փաստաբան Ռուբեն Բալաբանյանը, ով մանրամասներ է ներկայացնում այն մասին, որ իր պաշտպանյալի նկատմամբ կատարվել է ոչ ճիշտ նախաքննություն։ Նա մեղադրում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ավագ քննիչին, ինչպես նաև մեղադրանքը պաշտպանող դատախազին ու հայտնում է, որ իր պաշտպանյալն անարդարացի է կալանավորվել՝ պահանջելով, որպեսզի դատարանը որոշում կայացնի՝ հարուցված քրեական գործը նորից փոխանցվի քննչական կոմիտե՝ նոր նախաքննություն իրականացնելու համար։ Խճճված այս պատմության մեջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը չի փորձում մտնել, քանի որ, լսելով փաստաբանին, ասես հայտնվես հայտնի ֆիլմի հերոսի՝ «Էս ի/նչ հաշիվ է» խոսքերի վիճակում։ Ներկայացնում ենք փաստաբան Ռ. Բալաբանյանի հարցազրույցը և պատրաստ ենք ներկայացնելու նաև հակառակ կողմի տեսակետը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր