ՌԴ Պետդումայի շենքում բացվել է Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի գործունեությունը ներկայացնող ցուցահանդես
Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդումայի շենքում տեղի է ունեցել «Հիշողություն» ժամանակի մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հայտնում է radichesti.ru կայքը։
Ցոիւցահանդեսը նվիրված է ազգային միասնության օրվան և պատմում է Հրաչյա Պողոսյանի անունը կրող պետերբուրգյան բարեգործական հիմնադրամի լայնածավալ գործունեության մասին:
Այն հիմնադրամի և նրա նախագահ Հ. Պողոսյանի երկարատև բարեգործական աշխատանքի արդյունք է՝ ուղղված Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին պատմական հիշողության պահպանմանը, հոգևոր կապերի ամրապնդումը, աջակցությունը սոցիալական նշանակության ծրագրերին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական, քաղաքական և վետերանների հարցերով հանձնաժողովը՝ Ветеранские вести լրատվական գործակալության աջակցությամբ: