211652_close_icon
views-count2674 դիտում article-date 17:54 15-11-2018

Վերին Գետաշենի դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացվեց 10 մլն դրամ

Կառավարությունը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացրեց 10 մլն դրամ: 2018 թվականի հոկտեմբերի 25-ի ուժեղ քամու հետևանքով ամբողջովին քանդվել է Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի տանիքը, ինչի հետևանքով անձրևաջրերը լցվում են դպրոց, վնասվում են շենքի պատերը և դասասենյակները, խաթարվում է դասապրոցեսը: Հաշվի առնելով, որ մոտեցող ձմռան հետևանքով դպրոցին կհասցվի ավելի մեծ վնաս, ինչն էլ կազդի դասապրոցեսի նորմալ ընթացքին, անհրաժեշտություն է առաջացել շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար տրամադրել 10 մլն դրամ

Նմանատիպ նյութեր