Կրթական և մշակութային հաստատությունների կապիտալ վերանորոգման համար հատկացվեց 444 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում 444 մլն դրամ կհատկացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար:
Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ գումարից 146,6 մլն դրամ հատկացվելու է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջին:
«Նույնը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին, որին հատկացնում ենք 156,7 մլն դրամ: Եվս 94,2 մլն դրամ հատկացնում ենք Բերդի պետական բազմագործառութային քոլեջին՝ շենքի շինարարական աշխատանքների համար: 4,2 մլն դրամ հատկացվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որն ունի տարածք, սակայն վերանորոգված չլինելու պատճառով 2016-ից տարբեր տարածքներ է վարձակալում»,- ասաց նախարարը:
Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի բարեկարգման և արտաքին բարեկարգման աշխատանքներին և ծրագրերի ևս հատկացվելու են միջոցներ: