«Բեշիքթաշի» խաղացողը պատժվել է հանդիպման ընդմիջմանը մսով բրինձ ուտելու համար
«Բեշիքթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը թիմի կիսապաշտպան Տոլգայ Արսլանին հեռացրել է մարզումներից:
Թուրքիայի առաջնությունում «Իստանբուլի» հետ խաղի ընդմիջմանը Գյունեշը հանդերձարան է մտել և տեսել, որ Գյունեշը մսով բրինձ է ուտում: Մարզչի հարցին ֆուտբոլիստը պատասխանել է. «Միևնույն է, դուք ինձ չեք խաղացնում»:
Երկրորդ պատճառն այն է, որ Արսլանը հրաժարվել է աշխատավարձը եվրոյից փոխել թուրքական լիրայի: Թուրքական վալյուտայի կուրսը վերջին շրջանում զգալի անկում է գրանցել:
Արդյունքում Արսլանը արդեն երեք խաղի անընդմեջ չի մասնակցել: