Վենգերը հրաժարվել է գլխավորել «Ֆուլհեմը»
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մերժել է «Ֆուլհեմին»: Ֆրանսիացի մասնագետը այն թեկնածուների թվում էր, որոնց ակումբի ղեկավարությունը դիտարկում էր գլխավոր մարզչի պաշտոնում:
69-ամյա Վենգերը հարգալից կերպով հրաժարվել է «Ֆուլհեմի»հետ բանակցություններից: «Արսենալից» հեռանալուց հետո նա խոստացել էր, որ այլևս չի մարզելու Պրեմիեր-լիգայի այլ ակումբ:
Նշենք, որ այսօր «Ֆուլհեմի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կլաուդիո Ռանիերին, որի գլխավորությամբ 2016-ին «Լեսթերը» դարձավ Անգլիայի չեմպիոն:


