6041 դիտում
13:09 14-11-2018
Տեղի ունեցավ արվեստի նմուշներ ներկայացնող «Sorpresa» ապրանքանիշի ստեղծման մեկամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Տերյան 3ա հասցեում գտնվող «Էօն» սրճարանում նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Sorpresa» ապրանքանիշի ստեղծման մեկամյակին նվիրված միջոցառում։
Երեկոյի ընթացքում անցկացվեց ցուցահանդես, ֆեյսբուքյան մրցույթի հաղթողներին հանձնվեցին մրցանակներ, նաև կազմակերպվեց համեղ հյուրասիրություն։
Միջոցառումը անցկացվեց հաճելի երաժշտության ներքո և, իհարկե, եղան հետաքրքիր անակնկալներ։
Նշենք, որ «Sorpresa» ապրանքանիշը 2017 թվականին հիմնել է Լուսինե Ավետիսյանը, որի սիրելի զբաղմունքը դարձրել է սիրելի աշխատանք: Լուսինեն նկարում է կտավի, ապակու, կավի, կտորի, կաշվի վրա՝ դրանք հասարակ իրերից փոխակերպելով արվեստի նմուշների: Ապրանքանիշը հասցրել է ճանաչվել ու սիրվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում բնակվող արվեստասերների կողմից:
«Sorpresa»-ի հաջողության գաղտնիքը մեկը մյուսին չկրկնող նմուշներն են՝ յուրահատուկ զարդանախշերով: Ի դեպ, «Sorpresa» թարգմանաբար նշանակում է անակնկալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
6611 դիտում
22:25 01-03-2018
Կանանց տոներին ընդառաջ՝ ցուցահանդես-վաճառքների միջոցով հանրությանն են ներկայացվելու ժողովրդական արվեստի նմուշներ
Այս բաժնից
1639 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1021 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
976 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ