6611 դիտում
22:25 01-03-2018
Կանանց տոներին ընդառաջ՝ ցուցահանդես-վաճառքների միջոցով հանրությանն են ներկայացվելու ժողովրդական արվեստի նմուշներ
Կանանց տոներին ընդառաջ՝ մարտի 3-11-ը, Ժողովրդական արվեստի կենտրոնում կգործի ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք: Բացումը՝ մարտի 3-ին, ժամը 14:00-ին:
Ժողովրդական արվեստի կենտրոնն այսուհետ հետևողական կերպով ցուցահանդես-վաճառքների միջոցով հանրությանն է ներկայացնելու ժողովրդական արվեստի նմուշներ: Կենտրոնի առաքելություններից մեկը ժողովրդական վարպետների հետ աշխատանքն է, նրանց ստեղծագործությունների ճիշտ ներկայացումն ու արժևորումը, որպեսզի յուրաքանչյուր գնորդ գիտակցի, որ ձեռք է բերում արվեստի նմուշ:
Հայ ժողովուրդը շատ հարուստ ու գեղեցիկ կենցաղ է ունեցել. ցուցահանդես-վաճառքների միջոցով ժողովրդական արվեստի կիրառական և դեկորատիվ նմուշները կվերադառնան մեր կենցաղ՝ ներկայացնելով հայ ժողովրդի մշակութային դիմագիծը, նպաստելով տուրիզմի ոլորտում ժողովրդական արվեստի գրագետ ներգրավմանը:
Ցուցահանդես-վաճառքի ժամանակ կներկայացվեն փայտի գեղարվեստական փորագրության, արծաթագործության, ասեղնագործության, կարպետագործության, խեցեգործության և այլ նմուշներ:
Ձեռք բերեք ժողովրդական վարպետների աշխատանքները՝ գեղեցկացնելով ձեր և ձեր սիրելիների տոնը:
[b]Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին[/b]
Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:
Կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ:
Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ:
Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը:
Կենտրոնում դասավանդվում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն։
[b]Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center[/b]
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
16:48 12-02-2021
Ժողովրդական տոներին ընդառաջ. Բարեկենդան և Տյառնընդառաջ
2570 դիտում
19:48 07-03-2018
Կանանց միջազգային տոնին ընդառաջ բացվել է «Նկարչուհիները կանանց տոնին» խորագրով ցուցահանդես
Այս բաժնից
2194 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
829 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
766 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը