211652_close_icon
views-count963 դիտում article-date 13:16 03-06-2015

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Միջազգային բանկային կոնգրեսին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է «Ֆինանսական ինդուստրիա՝ մարտահրավերներ և որոշումներ» խորագրով միջազգային բանկային 24-րդ կոնգրեսին: Կոնգրեսի ընթացքում քննարկվելու են ժամանակակից իրողությոններում կենտրոնական բանկերի դերի, բանկային կարգավորման և վերահսկողության, ոչ-բորսայական ածանցյալների շուկայի բարեփոխման, ԵՏՄ երկրների դրամավարկային քաղաքականության, վճարումների համակարգի, ֆինանսական հասանելիության բարձրացման և ֆինանսական գրագիտության վերաբերյալ հարցեր: Միջոցառման շրջանակում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ:

Նմանատիպ նյութեր