4700 դիտում
21:36 13-11-2018
«Պետք է hիմնովին վերանայել կայանատեղիների հարցում մոտեցումները». Հայկ Մարության
Երևանի ավագանին հերթական նիստում այսօր հավանություն է տվել «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին (Հանրապետության փողոց) ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք տալու հարցին:
Մասնավոր դեպքի առիթով Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
Քաղաքապետ Հայկ Մարությանն այս կապակցությամբ ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել հստակ մոտեցում, որը ոչ միայն կկանոնակարգի դաշտը, այլև ընդունելի կլինի մայրաքաղաքի բնակիչների համար:
«Մայրաքաղաքում պետք է հիմնովին վերանայել ավտոկայանատեղիների հարցում մոտեցումները և գալ մեկ հայտարարի, որը ձեռնտու կլինի Երևանի մեր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
15:44 09-06-2021
Պահանջում ենք վերանայել նախկինների համար նոր ուժերի նկատմամբ բարենպաստ վիճակ ապահովող անարդար մոտեցումները. ԱԺԲ
Այս բաժնից
703 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
592 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
796 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am