859 դիտում
16:01 02-06-2014
Երևանում շարունակվում են տաքսիների կայանատեղիների հնարավոր նոր վայրերի ուսումնասիրությունները
Տաքսիների նոր կայանատեղիների կահավորման աշխատանքների մասով այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախագծերը պատրաստ են և ուղարկված են ՃՈ՝ համապատասխան ճանապարհային նշաններով կահավորելու համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին, այդ թվում՝ վարչական շրջանների ղեկավարներին, հանձնարարել է շարունակել կայանատեղիների հնարավոր նոր վայրերի ուսումնասիրություններն ու ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նաև կանգառասրահների արտաքին պատշաճ տեսքի ապահովմանը և, մաքրելով ցուցատախտակների վրա փակցված տարատեսակ հայտարարությունները, խստորեն հետևել, որպեսզի այդ նպատակով բացառապես օգտագործվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված հայտարարությունների համար նախատեսված բազմաթիվ ցուցատախտակները:
Նմանատիպ նյութեր
4697 դիտում
21:36 13-11-2018
«Պետք է hիմնովին վերանայել կայանատեղիների հարցում մոտեցումները». Հայկ Մարության
Այս բաժնից
625 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
508 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
733 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am