Հայաստանի հավաքականը մեկնեց Ջիբրալթար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները չարտերային չվերթով մեկնեցին Իսպանիայի Մալագա քաղաք, որտեղից էլ ավտոբուսով կուղևորվեն Ջիբրալթար։
Հայաստանի հավաքականը Ջիբրալթար է ուղևորվել հետևյալ կազմով.
[b]Դարպասապահներ
[/b]
Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
[b]Պաշտպաններ
[/b]
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Նարեկ Պետրոսյան, «Բանանց»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Լևոն Հայրապետյան, «Ալաշկերտ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»
[b]Կիսապաշտպաններ
[/b]
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»
Վերջին պահին Կառլեն Մկրտչյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» պաշտպան Լևոն Հայրապետյանը:
Կառլեն Մկրտչյանը չի ընդգրկվել թիմի վերջնական հայտացուցակում թոքաբորբի պատճառով:
Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Յուրա Մովսիսյանը և Ալեքսանդր Կարապետյանը հավաքականին կմիանան արդեն Ջիբրալթարում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: