Ուելբեքը երկրորդ անգամ վիրահատվեց սրունքի կոտրվածքից հետո
«Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը երկու վիրահատության ենթարկվեց սրունքի կոտրվածք ստանալուց հետո:
Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 12-ին: Երկու վիրահատություններն էլ հաջող են անցել, խաղացողի կողմից գանգատներ չկան:
Մոտ ժամանակներս Ուելբեքը կսկսի ապաքինման գործընթացը, սակայն նրա վերջանակն ապաքինման ժամկետներն առայժմ հայտնի չեն, տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողը լուրջ վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 4-րդ տուրում՝ «Սպորտինգի» հետ տնային խաղում (0:0): Բժիշկները նույնիսկ ստիպված էին թթվածնային դիմակ օգտագործել, երբ Ուելբեքին պատգարակով դուրս էին բերում խաղադաշտից:


