211652_close_icon
views-count810 դիտում article-date 11:42 02-09-2014

Պաշտոնական. Ուելբեքը հանդես կգա «Արսենալ»-ում

Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Դենի Ուելբեքի տեղափոխության լուրը: Անգլիացի հարձակվողը «զինագործներին» կմիանա Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում Շվեյցարիայի հետ կայանալիք խաղից հետո: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, «Արսենալ»-ը Ուելբեքի տրանսֆերի համար 16 մլն եվրո է վճարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Նախորդ մրցաշրջանում Ուելբեքը «Արսենալ»-ի կազմում անցկացրած 30 խաղում խփել է 10 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր