2398 դիտում
12:48 13-11-2018
«Հայաստանում այլևս չկա մենաշնորհ, ներմուծման, արտահանման արգելք». Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջեի նախագիծը իներցիոն է, հիմնված է այն չափանիշների վրա, որոնք ժառանգություն են ստացվել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ընթացիկ քաղաքական քննարկումների որոշումների ազդեցություններն այս փուլում հաշվի առնված չեն, ինչը չի նշանակում, որ ցանկացած պահի դրանք հաշվի չեն առնվի և ներառվի: Այնուամենայնիվ, ես ուզում եմ ընդգծել, որ բյուջետային մեր քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ»,- «[url=https://armenpress.am/arm/news/954285.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ իրենց բյուջետային քաղաքականությունը կարելի է համարել աշխատանքի խրախուսման: Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս հարցն իրենց համար ունի խիստ կարևոր նշանակություն, որովհետև գործունեության ընթացքում, որպես հանրային փոփոխությունների կարևոր պայման, համարում են անհատական ջանքը: Ըստ նրա՝ երկրում չեն կարող տեղի ունենալ դրական փոփոխություններ, եթե դրանց հիմքում ընկած չէ անհատական ջանքը: Նա նշեց, որ երբ մինչ այժմ խոսվել է տնտեսական զարգացման, աճի մասին, նկատի է առնվել այն, թե ինչ-որ տեղից ինչ-որ խորհրդավոր մարդիկ, ընկերություն կգա զարգացնի պետությունը, կառավարությունն էլ կզբաղվի այդ ընկերությունների հետ հարաբերությունները կարգավորելու գործով:
«Մենք, տնտեսական աճ ասելով, նկատի ենք ունենում համընդհանուր ջանքի մեկտեղումը: Մեզ համար կարևոր է, որ տնտեսական կառուցվածքը փոխվի այնպես, որ դա լինի ներառող: Դա նշանակում է, որ մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն: Մենք այսօր համարում ենք, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, Հայաստանում այլևս չկա մենաշնորհ, տնտեսական գործունեության սահմանափակ, ներմուծման, արտահանման արգելք: Ուրեմն, առաջիկա շրջանում կարևոր խնդիր է լինելու տնտեսական պայմանների ապահովումը, որպեսզի տնտեսական գործունության ցանկացած ձև լինի մատչելի բոլորի համար դե յուրե, և հնարավորինս շատ մեծ թվով մարդիկ ընդգրկվեն աշխատանքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1676 դիտում
20:22 11-01-2022
Այլևս ավագանու նիստ հրավիրելու արգելք չկա. դատարանը մերժել է ԼՀԿ–ի բողոքը. «Մամիկոն Ասլանյան» դաշինք
70904 դիտում
09:55 09-12-2017
Հունվարի 1-ից ներմուծման նոր արգելք կգործի. 3-րդ երկրից ներկրումները կարգելվեն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր