Արա Սահակյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Արա Սահակյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Այսմասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արա ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։