Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում ն ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։