10222 դիտում
23:09 11-11-2018
Դավիթ Շահնազարյան. Ընդունել եմ ՀՀԿ ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկը. Tert.am
1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը [url=https://www.tert.am/am/news/2018/11/11/davit-shahnazaryan/2841741]Tert.am[/url]-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, որ ընդունել է առաջարկը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
«ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկն ստացել եմ այսօր և ընդունել այն: Իմ այս որոշման հիմքում խորը մտահոգություններն են` կապված Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ:
Գործող հեղափոխական վարչախումբը ոչ միայն եղած մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք քաղաքականություն չի վարել, այլև վեցամսյա իր գործունեությամբ ու անգործությամբ բազմապատկել է եղածները, ավելացրել նորերը:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` 1988-ից ի վեր երբեք սպառնալիքներն ու մարտահրավերներն այնքան վտանգավոր ընթացք չեն ունեցել, որքան ներկայում: Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է», նշել է Դ. Շահնազարյանը:
Նմանատիպ նյութեր
5256 դիտում
20:20 11-11-2018
ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը. Tert.am. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Այս բաժնից
589 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
430 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
538 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ