Արամ Սարգսյանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» ցուցակով մասնակցելու առաջարկը, կարող է նոր դաշինք ձևավորվել. «Հանրապետություն» կուսակցության անդամ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/11/04/Hanrapetutyun/2835750?fbclid=IwAR29n0hfbMVszv2Ivz6JXawH85RZ9H3PzsQB7MAZaAvpVQ2oMNzXOlV7vi0]Tert.am[/url]-ը գրում է. Մենք վստահ էինք, որ «Լույս» դաշինքի համար 7 տոկոսը շատ փոքր շեմ էր, կարող էինք շատ ավելի բարձր արդյունքներ էլ գրանցել, բայց պարոն Մարուքյանն ուզեց փորձել կուսակցությունով մասնակցել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը` անդրադառնալով հարցին՝ արդյոք «Լույս» դաշինքի պառակտման պատճառը եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մտավախությունը, որ գուցե չկարողանան հաղթահարել դաշինքի համար նախատեսված անցողիկ 7 տոկոսի շեմը:
«Դեռ չենք որոշել՝ ընտրություններին կգնանք «Հանրապետություն» կուսակցությունով, թե այլ դաշինքով, մեր հայտարարությունը շատ չի ուշանա, կարծում եմ, որ վաղն այն կլինի: Ես վստահ եմ՝ մեր կուսակցության անցած ճանապարհի, ուժերի վրա. անկախ մասնակցության ձևաչափից՝ մենք կլինենք խորհրդարանում երկրորդ ուժը»,- շեշտեց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/04/Hanrapetutyun/2835750?fbclid=IwAR29n0hfbMVszv2Ivz6JXawH85RZ9H3PzsQB7MAZaAvpVQ2oMNzXOlV7vi0]այստեղ[/url]