211652_close_icon
views-count2147 դիտում article-date 18:21 09-11-2018

Ըմբշամարտի հավաքականների կազմերը հայտնի են

Նոյեմբերի 11-ի լուսադեմին Բուխարեստ ` մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն կմեկնի Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը: Ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը թիմում ընդգրկել է Նորայր Հախոյանին / 55 կգ /, Արմեն Մելիքյանին / 60 կգ /, Արմեն Հակոբյանին / 72 կգ / , Սերյոժա Բեռնեցյանին / 77 կգ /, Գեղամ Թորգոմյանին / 82 կգ / և ծանրքաշային Էդգար Խաչատրյանին / 130 կգ /:Մեկնարկը կտրվի նոյեմբերի 12-ին: Պատվիրակության կազմում են նաև վաստակավոր մարզիչ Էդվարդ Սահակյանը և միջազգային կարգի մրցավար Աշոտ Խաչատրյանը: Հունահռոմեականների մրցավարտից հետո մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին: Մեր երկիրը կներկայացնեն Վարդգես Կարապետյանը / 65 կգ /, Գևորգ Մխեյանը / 70 կգ /, Անդրանիկ Գաբրիելյանը / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ / և Սարգիս Հովսեփյանը / 92 կգ /: Թիմը մրցավայր կուղեկցեն / նոյեմբերի 15 –ին / գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և մարզիչ Էդգար Ենոքյանը:

Նմանատիպ նյութեր