3154 դիտում
20:35 09-11-2018
Արցախի Պետնախարարն ընդունել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական բյուջեից ֆինանսական հոսքերի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես կարևորվել է պետական կառավարման համակարգի բոլոր օղակներում նոր գործիքակազմերի օգտագործումը, որոնք հնարավորություն կտան բարձրացնել ծախսերի իրականացման թափանցիկությունը և այն դարձնել վերահսկելի։
Իր խոսքում պետական նախարարը կարևորել է նաև մասնագետների պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը և առաջարկել է համագործակցության շրջանակներում պարբերաբար փորձի փոխանակում իրականացնել։
Դավիթ Սանասարյանն իր հերթին տեղեկացրել է, որ այցի ընթացքում արցախյան գործընկերների հետ նախատեսված է համատեղ աշխատանքային խորհրդակցություն, որտեղ երկարաժամկետ կտրվածքով կքննարկեն փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը։
--
[b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
32117 դիտում
10:01 21-05-2018
Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ
Այս բաժնից
610 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1363 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա