4400 դիտում
11:52 06-11-2018
Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, հանձնաժողովի կազմում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կ. Բրուտյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հ. Սիմիդյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը, ՀՀ նախագահի խորհրդական Հ. Գասպարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Կիրակոսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական Դ. Կարապետյանը, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովհան եպիսկոպոս Հակոբյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Գ. Բոլշիկյանը և Յուրի Վարդանյանի բարեկամ Կ. Օհանյանը:
Նոյեմբերի 2-ին 62 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է հայկական սպորտի լեգենդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը:
Նմանատիպ նյութեր
62396 դիտում
20:53 13-12-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
1960 դիտում
17:22 24-04-2014
Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
Այս բաժնից
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
739 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը