Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը մահացել է ապրիլի 24-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում՝ կյանքի 86-րդ տարում: