ԱՄՆ Տեխասում նորապսակները հարսանիքից մեկուկես ժամ անց ավիավթարի զոհ են դարձել
ԱՄՆ Տեխաս նահանգում նորապսակները հարսանեկան արարողությունից մեկուկես ժամ անց Bell 206B ուղղաթիռի վթարի զոհ են դարձել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ Տեխասի հարավում՝ Յուվալդե քաղաքի մոտակայքում: Ընտանեկան ռանչոյում տեղի ունեցած արարողությունից հետո զույգը ցանկացել է զբոսնել ուղղաթիռով, որը րոպեներ անց վթարի է ենթարկվել՝ հյուրերից հեռանալով ընդամենը 2 կմ։
Նորապսակներն ու օդաչուն մահացել են:
Օդաչուի հարազատները նշում են, որ վերջինը թռիչքների մեծ փորձ է ունեցել և ծառայել էր Վիետնամում:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: