Ահաբեկչությու՞ն, թե՞ դժբախտ պատահար. Պակիստանում ավիավթարի զոհ են դարձել օտարերկրյա դիվանագետներ
Պակիստանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 6 մարդ այդ թվում` Ֆիլիպինների և Նորվեգիայի դեսպանները, ինչպես նաև 2 օդաչու: 13 ուղևորների, այդ թվում` Հոլանդիայի և Լեհաստանի դեսպաններին հաջողվել է փրկվել:
Հարկ է նշել, որ դեսպաններին տեղափոխող ուղղաթիռը ուղևորվում էր Գիլգիտ քաղաք, որտեղ տեղի էր ունենալու ճոպանուղու բացում:
Ուղղաթիռի կործանման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Զինյալների տարածած հայտարարությունում ասվում է, որ ուղղաթիռը խփվել է զենիթային հրթիռով: Սակայն Պակիստանի իշխանությունները հերքել են «Թալիբանի» տարածած հայտարարությունը` նշելով, որ ուղղաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով: