Եվ մեր անունն է հայկական բանակ․ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԱԾ տնօրենը Արցախում են
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/]ֆեյսբուքյան էջում[/url] նկար է հրապարակել Արցախից՝ բարձրաստիճան պաշտոնյաների և զինծառայողների հետ։
Նա նկարը մակագրել է՝ «Եվ մեր անունն է հայկական բանակ»:
Նիկոլ Փաշինյանի հետ են նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։