«Ազգ֊Բանակ» գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորումն է. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՊՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Ազգ-Բանակ» գաղափարին։
Նա, մասնավորապես, գրել է. «Կառավարության պաշտպանական ծրագրի հիմքում մենք դրել ենք «Ազգ֊Բանակ» գաղափարը և «հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը:
Դա ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, ինչպես նաև անհատները պետք է հստակ պատկերացնեն, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ մեր երկրի պաշպանության գործում: Այս գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորումն է»։