69610 դիտում
17:38 01-08-2017
Որդուս բանակ կտանեն միայն իմ դիակի վրայով. Ապրիլյան պատերազմում զոհվածի մայրը հրաժարվում է մյուս որդուն բանակ ուղարկել. Tert.am
2016թ-ի ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, հրաժարվում է կրտսեր որդուն՝ Սերյոժա Հարությունյանին բանակ ճանապարհել:
Տիկին Անահիտը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կրտսեր որդին իր միակ խնամակալն է, Գրիգորի մահից հետո իր առողջական խնդիրները խորացել են, արյան ճնշման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
«Գրիգորս կյանքը հայրենիքին է տվել, էլ ի՞նչ են ուզում։ Երբ օգնության համար պաշտոնյաներին ենք դիմում, չեն օգնում, հիմա էլ մյուս որդուս են ինձանից ուզում հեռացնել»,-շեշտեց Անահիտ Հարությունյանը:
Նա մանրամասնեց, որ դեռ մարտ ամսին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին է դիմել, վերջինս պատասխանել է, որ ծառայությունից ազատել չեն կարող, բայց օրենքի սահմանում հնարավոր է տարկետում ձևակերպել, նույնը ասել են նաև Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատում:
«Գլխիս տակ փափուկ բարձ էին դրել. երեկ զորակոչի վերջին օրով զանգել են, ասում են փաստաթղթերի հետ կապված խնդիր կա, պետք որդիս զինկոմիսարիատ ներկայանա և զորակոչվի բանակ, վերջին պահին փորձեցին անակնկալի բերել, բայց ես դիմում գրեցի՝ հրաժարվելով որդուս ուղարկել բանակ։ Որդուս բանակ կտանեն միայն դիակիս վրայով, ով դուռս թակեց, ծայրահեղ քայլերի կդիմեմ»,-ընդգծեց որդեկորույս մայրը:
Տիկին Հարությունյանն ընդգծեց, որ պատճառաբանում են, թե երկու երեխա ունի։
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/08/01/soldier/2446819]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4571 դիտում
19:24 27-11-2018
Նիկո՛լ, դիկտատուրա կարող ես սարքել միայն իմ նման տղերքի դիակի վրայով. Մենուա Հարությունյան
14704 դիտում
22:02 22-10-2021
44-օրյա պատերազմում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է կորոնավիրուսի հետևանքով
Այս բաժնից
664 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին