3126 դիտում
09:57 02-11-2018
Տրամադրված ենք մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հետ․ Գևորգ Գորգիսյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում դաշինք կազմեց «Առաքելություն» կուսակցության հետ` անվանելով այն «Իմ քայլը»: Նրանք այս դաշինքով մասնակցելու են նաև ԱԺ արտահերթ ընտրություններին: Միաժամանակ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները «Լույս» անվանումով դաշինք էին կազմել: Արդյոք նրանք ևս ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցե՞ն նույն այդ ձևաչափով:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ԼՀԿ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հստակ պատասխան չի տվել: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Դա դեռ քննարկման փուլում է: Այս պահին կոռեկտ չի լինի: Ամեն դեպքում, մենք տրամադրված ենք մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հետ»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
14:24 29-01-2020
ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի բառապաշարի հետ կապված խնդիրներ կան. Գևորգ Գորգիսյան
20361 դիտում
10:14 07-10-2017
ՀՀԿ-ից ինչ-որ մեկը մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու ցեխ է դրել. Գևորգ Գորգիսյան. «Առավոտ»
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»