20361 դիտում
10:14 07-10-2017
ՀՀԿ-ից ինչ-որ մեկը մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու ցեխ է դրել. Գևորգ Գորգիսյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկում է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը։ «Առավոտ»-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասել է, որ չի հավատում իշխանությունների բերած վիճակագրությանը, թե վթարների մեծ մասը լինում են աջ ղեկով մեքենաների հետ, հետևաբար մարդկանց անվտանգության մասին մտածելով՝ արգելում են:
«Ես այստեղ տեսնում են հերթական կոռուպցիոն գործարքը, ՀՀԿ-ականներից ինչ-որ մեկը ցեխ է դրել՝ մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու։ Ուզում են՝ մեկին լավություն անել։ Ո՞նց եղավ տաքսիների դեղին համարների դեպքում, որոշեցին դեղին համարներ, հետո ասացին՝ դե լավ, պետք չի։ Որոշեցին, որ բոլոր մեքենաներում պետք է դրվի կրակմարիչներ, մարդիկ գնացին գնեցին, էդ մի պարտիան բերել էին, վերջացավ, ասացին, չլինի էլ կլինի։ Ես նմանատիպ գործարք էլ այս դեպքում եմ տեսնում։ Միգուցե նախարարը կամ իր մերձավորներից մեկն ունի նման բիզնես, ուզում է անձնական բիզնեսը զարգացնել, որովհետև որևէ լուրջ հիմնավորում չեմ տեսնում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3123 դիտում
09:57 02-11-2018
Տրամադրված ենք մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հետ․ Գևորգ Գորգիսյան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»