6153 դիտում
16:41 01-11-2018
Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվեն «Վերտեքս գրուպը» և «Արգա-յուրոսթիլը»
Գործադիրն այսօր բավարարել է «Արգա-յուրոսթիլ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է չժանգոտվող պողպատից խոհանոցային պարագաների արտադրության մեջ՝ իրականացնելով 685 732 500 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ՝ 350 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը 2019թ.-ին կկազմի 100 մլն ՀՀ դրամ, որի մի մասը կիրացվի ՀՀ տարածքում (66,5 մլն ՀՀ դրամ), իսկ մյուս մասը` ԵԱՏՄ այլ անդամ-երկրներում (33,5 մլն ՀՀ դրամ), 2020թ.-ին արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 175 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (89,9 մլն ՀՀ դրամ) կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը (56,3 մլն ՀՀ դրամ) ԵԱՏՄ այլ անդամ-երկրներում, իսկ մնացածը (28,8 մլն ՀՀ դրամ) երրորդ երկրների տարածքում:
Կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Վերտեքս գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ինքնակպչուն ժապավենների արտադրության մեջ։ Արդեն իսկ իրականացվել է 140 մլն. ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 530 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 3 նոր աշխատատեղ՝ 123 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 900 մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
Նմանատիպ նյութեր
4028 դիտում
18:42 06-06-2020
Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել. ովքեր կօգտվեն՝ կօգտվեն
2976 դիտում
13:23 06-12-2018
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին
Այս բաժնից
811 դիտում
12:31 25-11-2024
Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Շարմազանով
679 դիտում
11:53 25-11-2024
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին