Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել. ովքեր կօգտվեն՝ կօգտվեն
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է. «Պարոն Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ չափով ուրախալի էր, որովհետեւ այնուամենայնիվ, ինչ տեղի է ունենում, կարելի է կոչել կոորդինատների ճշտում քաղաքական դաշտում
Մենք բազմիցս ասել ենք, որ հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել: Ովքեր կօգտվեն՝ կօգտվեն, ովքեր չօգտվեցին՝ չօգտվեցին: Մենք միշտ իմացել ենք, որ մեր միակ եւ հուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացիներն են:
Երբեք իրենց չենք դավաճանել ու ու չենք դավաճանելու, իսկ մնացածը ճաշակի եւ քաղաքական հիշողության ինստինկտների հարց է»,-ասաց նա: