211652_close_icon
views-count3188 դիտում article-date 15:34 01-11-2018

ՊՍԺ-ն, Արսենալը և ՄՅՈւ-ն կպայքարեն Բորուսիայի 18-ամյա տաղանդի համար

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մրցաշրջանի մեկնարկում իր խաղով գրավել է եվրոպական գրանդների ուշադրությունը: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Չի բացառվում նաև, որ կիսապաշտպանը վերադառնա անգլիական Պրեմիեր-լիգա, որտեղ նրան ցանկանում են տեսնել «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին»: Սանչոն «Մանչեսթեր Սիթիի» սան է: 2017 թվականին ակումբը նրան առաջարկել էր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, սակայն ֆուտբոլիստը մերժել էր և տեղափոխվել «Բորուսիա»: Անգլիական ակումբը նրա տեղափոխության դիմաց 8 մլն ֆունտ է ստացել (մոտ 9 մլն եվրո): «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացառել է, որ Սանչոն կվերադառնա անգլիական ակումբ: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը գերմանական Բունդեսլիգայի 9 հանդիպման է մասնակցել և դարձել 4 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր