Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է «Այաքսի» 19-ամյա տաղանդի համար վճարել 20 մլն եվրո
Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է հոլանդական «Այաքսի» հարձակվող Կասպեր Դոլբերգի ծառայություններով:
Գերմանական ակումբը իր հարձակվող Ադրիան Ռամոսին Չինաստան վաճառելուց հետո մտադիր է ձեռք բերել 19-ամյա տաղանդավոր դանիացուն: «Բորուսիան» պատրաստ է նրա համար վճարել 20 մլն եվրո:
Հոլանդիայի առաջնության 17 խաղում Դոլբերգը դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: