«Արսենալ»-ն ու ՊՍԺ-ն կպայքարեն Բենզեմային ձեռք բերելու համար
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման հայտնվել է «Արսենալ»-ի և ՊՍԺ-ի հետաքրքրության շրջանակում, հայտնում է Goal.com-ը:
Նշվում է, որ «Արքայական ակումբը» պատրաստ է ֆրանսիացի հարձակվողից բաժանվել սահմանված գումարի փոխհատուցման դեպքում: Գործարքը ամենայն հավանականությամբ տեղի կունենա առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում: