Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը: Իրավունքի ուժով գումարված հատուկ նիստում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը:
Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Նրա թեկնածությունն առաջադրել են ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրվել էր նաև վարչապետի ընտրության առաջին փուլում, սակայն դա ֆորմալ բնույթ էր կրում, քանի որ հոկտեմբերի 16-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը սկիզբ դրեց խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացին:
Երկրորդ փուլում ևս Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է՝ չընտրվելու կանխավարկածով: