211652_close_icon
views-count2225 դիտում article-date 10:29 01-11-2018

Ինչքան է գործազուրկների թիվը Հայաստանում․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Արժույթի միջազգային հիմ­նադրամի (ԱՄՀ) վերջերս կատարած կանխատեսումնե­րի համաձայն՝ 2018 թվա­կանին Հայաստանում գոր­ծազրկությունը 18.9 տոկոս մակարդակում կլինի, իսկ 2019 թվականին՝ մինչև 18.6 տոկոս: Իսկ Համաշ­խարհային բանկի կանխա­տեսումների համաձայն՝ Հա­յաստանում գործազրկության մակարդակը 2018 թվակա­նին կկազմի 18.1 տոկոս: «Ես կարծում եմ, որ այս տարի մինչև 17 կամ դրանից ցածր կլինի գործազրկության թիվը»,- այս մա­սին մեր զրույցում ասաց Հայաս­տանի գործատուների հանրապե­տական միության նախագահ Գագիկ Մակարյանը: [b]- Պարոն Մակարյան, Հայաս­տանում որքա՞ն է գործազուրկնե­րի թիվը:[/b] - 18 տոկոսից մի քիչ է իջել գործազրկությունը պաշտոնա­կան թվերով, հիմնականում 18-ին մոտիկ: [b]- Հիմնականում ի՞նչ մասնա­գետների պահանջարկ կա:[/b] - Փականագործներ, տեխնոլո­գիական հոսքագծեր սպասարկող օպերատորներ, եռակցողներ, գազաէլեկտրաեռակցողներ, կարի բանվորներ, սննդի տեխնոլոգներ: Շինարարական բնագավառում՝ շի­նարարական կաոուցվածքների մոնտաժողներ, երկաթի արմատու­րաների գծով բանվորներ, ներկա­րարներ, պատշարներ: Սրանք մի­ջին մասնագիտական կրթության առումով, իսկ եթե դիտարկենք բարձրագույնի տեսանկյունից, ապա ասեմ, լավ մարկետոլոգների կարիք կա, որը քիչ է, լիարժեք իմա­ցությամբ գործավարների կարիք կա, ոչ թե միայն լեզուների իմացու­թյամբ, այլ նաև՝ տպել, գրել, թարգ­մանել, հաղորդակցվել, զանգահա­րել, կազմակերպել կարողանալ: Բիզնես խորհրդատուների կարիք կա, որոնք կարող են բիզնես խորհր­դատվական ծառայություններում ընդգրկված լինել, տնտեսագետ-վերլուծաբաններ՝ ոչ թե սովորական տնտեսագետ-վերլուծաբան, բարձ­րորակ սոցիոլոգներ՝ տարբեր հար­ցումներ կատարելու համար և ինժեներներ: Ընդ որում, ինժեներները լայն իմաստով՝ ինժեներներ, որոնք սարքավորումների նախագծման աշխատանքներին կարող են մաս­նակցել, ինժեներներ, որոնք կարող են լոգիստիկ կենտրոնների հետ կապված աշխատանքներ կատա­րել: ՏՏ ոլորտի մեծ թվով մասնա­գետների պահանջարկ կա և ինժեներ-դիզայներների: [b]- Իսկ ի՞նչ մասնագետներ կան, որոնք չափից դուրս շատ են, բայց այդքան աշխատատեղ չկա:[/b] - Չափից դուրս են մանկա­վարժները, չափից դուրս են պատ­մաբանները, տնտեսագետները, որոնք գործնական գիտելիքների չեն տիրապետում, թարգմանիչնե­րը, լեզվի մասնագետները, որոնք իրականում այդքան էլ լեզվի մասնագետ չեն: Որոշակի առումով նաև հոգեբաններ: Եվ բոլոր ցած­րորակ մասնագետներն ավելորդ են՝ անկախ մասնագիտությունից, շուկայի պահանջներին չեն բա­վարարում: [b]- Մինչև տարեվերջ գործազր­կության մակարդակը կնվազի՞:[/b] - Կնվազի, մենք մոտավորա­պես 4 տարի նույն թիվը ունեինք՝ մոտ 18 տոկոս, հիմա անցյալ տա­րի մի քիչ պակասեց՝ 17.8 դար­ձավ: Ես կարծում եմ, որ այս տարի մինչև 17 կամ դրանից ցածր կլինի գործազրկության թիվը: Այն իջնող տենդենցի վրա է գտնվում և ին­տենսիվ կարող է իջնել, որովհետև նոր ներդրումներ են լինում, որոշա­կի բիզնեսները աշխատատեղեր են ավելացնում, դրա շնորհիվ երևի 1 տոկոս կիջնի գործազրկու­թյան մակարդակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր