Ռուսաստանում թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է գործազուրկների թվին
ՌԴ աշխատանքի նախարարության բնակչության զբաղվածության վարչության ղեկավար Միխաիլ Կիրսանովը հայտնել,է, որ ներկայումս Ռուսաստանում թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է գործազուրկների թվին:
Նա նաև նշել է, որ ներկայումս զբաղվածության կենտրոններում գրանցված է 999.964 մարդ, իսկ գործատուների կողմից հրապարակված թափուր աշխատատեղերի ընհանուր թիվը կազմում է 1 միլիոն 186 հազար:
Նշենք, որ ըստ մանր և միջին ձեռնարկատիրության և մրցակցության վարչության տնօրեն Նատալյա Լարիոնովի՝ փոքր ձեռնարկատիրություններն ու անհատ ձեռներեցները առևտրի ոլորտում ներկայումս ավելի շատ աշխատատեղեր են ստեղծում: