4486 դիտում
22:52 31-10-2018
Մեկնարկել է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը
ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում ստեղծվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն:
2018 թվականի նոյեմբերի 1-ին կմեկնարկի ծրագրի առաջին /ոչ էլեկտրոնային/՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան այցելելու իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ: Թանգարան այցելությունների փուլը կավարտվի 2019 թվականի հունիսին:
Աշակերտների մեծ հոսքով պայմանավորված՝ տեխնիկական դժվարություններից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել թանգարանի կամ պատկերասրահի տեղեկատու հեռախոսահամարով և ամրագրել այցի օրն ու ժամը:
Ցանկում ներառված թանգարանները գործում են ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ենթակայությամբ: Թանգարանների ցանկը կցվում է:
Աբոնեմենտային համակարգի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարկի 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում:
Նշված մշակութային օջախներ այցից առաջ dasaran.am կայքի միջոցով պետական հանրակրթական դպրոցների աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան նախապես ամրագրել իրենց տեղը առցանց համակարգում:
Առաջիկայում նաև կհրապարակվի տեղեկություն «Քո արվեստը դպրոցում» ծրագրի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
17:45 22-04-2019
Կայացել է E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3471 դիտում
18:04 22-10-2016
Մեկնարկել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագրի երրորդ փուլը
1444 դիտում
23:38 20-12-2019
Դպրոցական աբոնեմենտային ծրագրով թանգարաններ է այցելել ավելի քան 160 հազար աշակերտ և ուսուցիչ
Այս բաժնից
898 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է