Սա աղետ է, պնակալեզության արդյունք. գրականագետը՝ Նիկոլ Փաշինյանին նվիրված գրքի մասին. Armlur.am
[url=https://armlur.am/851929/?fbclid=IwAR0Zl1B_3v1IDlE4Vm20A2ObFhSXyxRhNMy0IaVLVLakGx16-o0vxRfYxFo]Armlur.am[/url]-ը գրում է. Իջեւանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գիրքը: Այս մասին տեղեկանում ենք Իջեւանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ գրված է. «Հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը շնորհակալություն է հայտնում Իջեւանի համայնքապետարանին Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի լույս ընծայման համար»:
Ի դեպ, համայնքապետարանի կայքը կարճ ժամանակ անց հեռացրել է այս գրառումը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Նա նկատել է, որ այս երեւույթը Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու ցայտուն դրսեւորում է, կյանքից հետ մնացածի կողմից պնակալեզություն:
-Պարո՛ն Նիկողոսյան, ինչպե՞ս կորակեք այս երեւույթը: Դեռեւս հեղափոխության մեկնարկին Դուք ահազանգում էիք Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու վտանգի մասին: Կարծես թե սա էլ դրա դրսեւորումներից մեկն է, այդպես չէ՞:
-Ցանկացած հասարակության, հայ հասարակության մեջ առավել եւս, կա, այսպես կոչված, մի կողմ քաշվածների խավ: Այդ մարդիկ ե՛ւ նախորդ իշխանությունների օրոք էին մի կողմ քաշված, ե՛ւ հեղափոխության սկզբնական օրերին: Նրանք հանգիստ սպասում են, որ տեսնեն` դեպքերն ինչպես կզարգանան, որ ով հաղթի, նրա կողմը բռնեն: Եվ երբ հեղափոխությունը հաղթեց, այդ խավը հետ մնաց կյանքից, ուստի ձգտում է ամեն կերպ ուշադրության կենտրոնում լինել, հեղափոխության օրերին չարածը անել` ասենք, առաջնորդին բանաստեղծություններ ձոնելով եւ այլն:
Մանրամասներն՝ [url=https://armlur.am/851929/?fbclid=IwAR0Zl1B_3v1IDlE4Vm20A2ObFhSXyxRhNMy0IaVLVLakGx16-o0vxRfYxFo]այստեղ [/url]