Լիլիթ Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Եգիպտոսի միջազգային մրցաշարում
Հոկտեմբերի 25-28-ը Հայասատնի առաջատար բադմինթոնիստուհի Լիլիթ Պողոսյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մասնակցել է International Series շարքի Egypt International 2018 մրցաշարին:
Լիլիթը բրոնզե մեդալակիր է դարձել խառը զուգախաղում` ընթացիկ մրցաշրջանի իր առաջին մեդալը նվաճելով:
Խառը զուգախաղում նրան ընկերակցել է Մալթայի տղամարդկանց թիվ առաջին ռակետ, 18-ամյա Մաթեվ Աբելան:
Հաջորդիվ, Լիլիթ Պողոսյանը կմասնակցի նոյմբերի 8-11-ը նորվեգական Սանդեֆյորդ քաղաքում ընթանալիք Norwegian International 2018, որը նույնպես International Series մրցաշարքից է:
Այստեղ նա կանանց մենախաղում պայքարը սկսելու է որակավորման փուլի 2-րդ շրջանից, որտեղ վիճակահանության արդյուքներով նրա մրցակիցը կլինի Ելենա-Ալեքսանդրիա Դյորդիևա, (Մոլդովա , BWF-ի ցուցակում ունի 737 վարկանիշ , եվրոպականում` BEC-ի աղյուսակում`178- րդը) - Սինգե Շուլց, (Դանիա BWF-ի ՝728 , BEC-ի ՝207) զույգի հաղթողը: