Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն օրերս Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի: Բորանյանը 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել:
Սա աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ էր, որին հայ ըմբիշներից մասնակցել է միայն Վարշամը Բորանյանը:
Նա վնասվածքի պատճառով բաց էր թողել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարը: